Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ. Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները` ուշադրության կենտրոնում

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում» մեկնարկել է «Մանկական հոգեբուժության զարգացման հեռանկարները․ միջմասնագիտական համագործակցություն» հայ-ֆրանսիական երկօրյա գիտաժողովը, որին մասնակցել է առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նախարարի տեղակալը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և կարևորել երեխաների և դեռահասների լիարժեք հոգեկան առողջությունը` որպես հասարակության ապահով զարգացման և ազգային անվտանգության արհրաժեշտ պայման:

«Մանկական հոգեբուժական ծառայությունը մանկական բնակչությանը սպասարկող առողջապահական համակարգի կարևորագույն ոլորտներից է։ Հոգեկան/հոգեբուժական օգնության ծառայության անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք գործոններով` մանկական հասակում հոգեկան և վարքի խանգարումների լայն տարածվածություն, դրանցով պայմանավորված կայուն և ծանր հետևանքներ, սոցիալական դեզադապտացիա, ուսումնառության հիմնախնդիրներ, մանկական հաշմանդամություն: Հարկ է նշել, որ մանկական հաշմանդամության կառուցվածքում հոգեկան հիվանդությունները և խանգարումներն ունեն բավականին մեծ տեսակարար կշիռ՝ զիջելով միայն նյարդային համակարգի ախտաբանությանը», - ասել է Լենա Նանուշյանը:

Բացման խոսքում նախարարի տեղակալը նշել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` երեխաների և դեռահասների շրջանում հոգեկան և վարքի խանգարումների տարածվածությունը կազմում է մինչև 20%։ Հայաստանում, ինչպես և ամբողջ աշխարհում, նկատվում է հոգեկան առողջության խանգարումների աճ։

«Մենք վստահ ենք, որ ֆրանսիացի գործընկերների հետ ծավալված այս կայուն համագործակցությունը կշարունակի տալ իր դրական արդյունքը` օգնելով ոտքի կանգնեցնել մանկական հոգեբուժական ծառայությունը մեր երկրում», - ասել է Լենա Նանուշյանը:

Լիոնի Վինաթյե կլինիկայի տնօրեն Պասկալ Մարիոտին և Ֆրանսիայի փոխդեսպան Քլեր Լը Ֆլեշերը ևս ողջույնի խոսքեր են ուղղել գիտաժողովի մասնակիցներին և ընդգծել նմանատիպ միջոցառումների կարևորությունը հոգեբուժության ոլորտում` հավելելով, որ փորձի փոխանակումը կնպաստի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը:

Երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները կանդրադառնան նաև Հայաստանում աուտիզմով հիվանդացության իրավիճակին, զարգացման խանգարումներ ունեցող երեխաների վերականգնողական բուժմանը, սննդի ընդունման խանգարումներին երեխաների և դեռահասների մոտ, մանկական դեպրեսիային և այլ հիմնախնդիրներին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am
«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...

Փրփրոտ մեզ. urolog.am
Փրփրոտ մեզ. urolog.am

Փրփրոտ մեզը հաճախակի հանդիպող երևույթ է, որն իրավամբ համարվում է անվնաս, սակայն երբեմն կարող է վկայել որոշ առողջական խնդիրների մասին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ